«Գլխավոր քարտուղարը ողջունում է այն հայտարարությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները և Իրանը պայմանավորվել են խաղաղ համաձայնագրի շուրջ, որը նախատեսում է անհապաղ և մշտական հրադադար, Հորմուզի նեղուցի բացում, ինչպես նաև հետագա բանակցությունների ձևաչափ։ Սա կարևոր քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին», - նշվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության տեքստի՝ Գուտերեշը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին, Կատարին, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին՝ բանակցություններին աջակցելու գործում նրանց կառուցողական դերի համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ կողմերը «կօգտագործեն այս նոր խթանը և կկրկնապատկեն իրենց ջանքերը հակամարտության վերջնական կարգավորման համար»։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել տևական խաղաղության հասնելու համար։
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։
Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրն առաջին հերթին նպատակ ունի դադարեցնել ռազմական գործողությունները։ Ամենասուր հարցերը, ինչպիսիք են իրանական միջուկային ծրագրի ճակատագիրը, կողմերը կքննարկեն ավելի ուշ փուլերում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից