ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
Նա ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունն առ այն, որ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները եղել են կանոնակարգված և կազմակերպվել են պրոֆեսիոնալ կերպով։
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ Ջեյմս Ֆորդը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և հաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդմանը։
«Շնորհակալ եմ մեր հայ գործընկերներին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների համար։
Միացյալ Թագավորությունը ողջունում է ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, որոնցում նշվում է, որ ընտրություններն անցել են կանոնակարգված և կազմակերպվել են պրոֆեսիոնալ կերպով, իսկ քվեարկությունն ընդհանուր առմամբ անցել է հարթ բոլոր ընտրական տեղամասերում։
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ ընտրությունների կազմակերպման առումով և շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առթիվ։
Մեծ Բրիտանիան բարձր է գնահատում ԺՀՄԻԳ-ի կարևոր դերը ընտրական գործընթացների վերաբերյալ անկախ գնահատական տրամադրելու առումով և հպարտ է նրանով, որ 42 պետություններից մեկն է, որ դիտորդների է ուղարկել Հայաստան՝ առաքելության կազմում։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելուն՝ երկրի ժողովրդավարական դիմադրողականությունն ամրապնդելու հարցում և հավատում ենք, որ իշխանությունները կառուցողական մոտեցում կունենան ԺՀՄԻԳ-ի բարձրացրած հարցերին լուծում տալու հարցում՝ ապագայում ընտրությունների թափանցիկությունն ամրապնդելու համար։ Մեծ Բրիտանիան հույս ունի համագործակցել Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հետ՝ կյանքի կոչելու մեր ռազմավարական գործընկերությունը, ամրապնդելու տարածաշրջանային կայունությունը և զարգացնելու եվրոպական գործընկերների հետ ավելի սերտ հարաբերությունները»,- ասել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից