Մեծ գործարք կնքվեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ․ Թրամփը հայտարարություն է արել
Միացյալ Նահանգները «հենց նոր մեծ գործարք կնքեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Մենք պետք է ավարտենք փաստաթղթերի պատրաստումը։ Դա պետք է տեղի ունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Հավանաբար ստորագրում կլինի, հնարավոր է՝ Եվրոպայում, երբ փաստաթղթերը պատրաստ լինեն, դա պետք է տեղի ունենա բավականին արագ։ Մենք ունենք համաձայնագիր, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Այսպիսով, սա շատ կարևոր հանգրվան է»,֊ ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը նույնպես կբացվի, հենց այդ մասին համաձայնագիրը լինի։
Ըստ նրա` գործարքին համաձայնել է Իրանի բարձրագույն ղեկավարությունը։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ խոսել է տարածաշրջանային առաջնորդների, այդ թվում՝ Պարսից ծոցի դաշնակիցների և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հավելելով. «Ամբողջ Մերձավոր Արևելքը շատ գոհ է»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից