«Ուկրաինան դաշնակիցներից լրացուցիչ 20 միլիարդ դոլար է ուզում... 20 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքը կներկայացվի հունիսի 18-ին Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպմանը, որը հայտնի է նաև որպես «Ռամշտայն» ձևաչափ», — նշվել է հրապարակման մեջ։
Պարբերականը նշել է, որ հարցն արդեն բարձրացվել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի և կառավարության այլ ներկայացուցիչների կողմից Նորվեգիայի, Շվեդիայի, Գերմանիայի և Կանադայի պատվիրակությունների հետ հանդիպումների ընթացքում։
Գերմանական «Սոցիալական արդարություն և տնտեսական բանականություն միություն» կուսակցության առաջնորդ Սառա Վագենքնեհթը Գերմանիային և Մերձբալթյան երկրներին մեղադրել է «խելագարության» մեջ՝ հայտարարելով, որ եվրոպական մյուս երկրները պատրաստ չեն ֆինանսավորել Ուկրաինայում «անիմաստ ռազմական գործողությունները»։
Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը մայիսի 20-ին հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը և Կիևը ավարտել են բանակցությունները՝ Ուկրաինային հունիսի կեսերին 3,2 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ՝ 2026–2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրո վարկի շրջանակում։ Նա նշել է, որ նոր օգնությունը, Եվրամիության կարծիքով, պետք է ամրապնդի Ուկրաինայի տնտեսական կայունությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից