Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ չառաջադրվելն իր որոշումն է եղել
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ իր ցանկությամբ չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններին։
Այսօր՝ փետրվարի 18–ին, ՄՀՀ–ում ԵԿՄ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ ինքը, այնուամենայնիվ, առաջիկա ընտրություններին սատարելու է Հանրապետականին, սակայն հրաժարվեց պատասխանել հարցին, թե կոնկրետ որ թեկնածուին է սատարելու. «Էդ մի բանն էլ մի իմացեք»։
Նախկին մարզպետը վստահություն հայտնեց, որ արդար ընտրություններ են լինելու, «ինչպես մինչեւ հիմա եղել է»։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, իշխանությունները թույլ Սուրիկ Խաչատրյանին չեն տվել առաջադրվել, ինչի պատճառով նա նեղացել է իշխանություններից եւ նույնիսկ մտադիր էր լքել կուսակցությունը։
Արմավիրի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ վստահեցրեց, որ կուսակցության որոշմամբ է առաջադրվել։
«Ոչ թե խորհրդարանում, այլ կուսակցությանս կողքին լինեմ: Տենց ա ուզում ժողովուրդս»,– լրագրողներին ասաց Առաքել Մովսիսյանը :
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































