«Մեր խնդիրն է ռազմական գերատեսչությունում պատրաստ լինել ցանկացած որոշման, որը մեր գերագույն գլխավոր հրամանատարը կընդունի ամերիկյան ժողովրդին պաշտպանելու համար։ Կուբայի կառավարության համար անխոհեմ կլիներ փորձել ձեռք բերել կամ մուտք ստանալ այնպիսի սպառազինության, որը կարող է հասնել այս բազային կամ ԱՄՆ տարածքին», — հայտարարել է նա։
Հեգսեթի խոսքով՝ նման դեպքում Հավանան ինքն է սադրելու այն առճակատումը, որը ոչ միայն չի ցանկանում, այլև չի կարողանա դիմանալ դրան։
Նույն օրը Հեգսեթը թույլ է տվել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի առևանգելու սցենարի հնարավորությունը։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ նման որոշումը Վաշինգտոնի կողմից քննարկվող տարբերակների թվում է։
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարրիլյան մայիսի 22-ին հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փորձում է ռազմական ագրեսիա սադրել երկրի դեմ։ Նա հայտարարել է, որ Կուբան երբեք չի եղել Միացյալ Նահանգների անվտանգության սպառնալիք։ Մայիսի 21-ին Ռուբիոն նշել էր, որ Վաշինգտոնը կնախընտրեր Կուբայի հետ հարաբերությունները կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն նման սցենարի հավանականությունը ներկայումս մնում է ցածր։
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին՝ հինգշաբթի, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ են դնում Կուբայում պետական կարգի փոփոխությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից