«Դուք սրբազան Օրմուզի նեղուցն անվտա՞նգ եք դարձնում։ Մենք տարածաշրջանը ձեզ համար կվերածենք դժոխքի», - Մուսավիի հայտարարությունը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։
Հրամանատարը հավելել է, որ Իրանի գործողությունները պատասխան կլինեն «տարածաշրջանում ամերիկյան լկտիությանը»։
Գործակալությունը նաև մեջբերում է անանուն աղբյուրի, որը, ի պատասխան Թրամփի՝ Իրանը «ռմբակոծելու» սպառնալիքների, հայտարարել է. «Ամերիկյան յուրաքանչյուր ագրեսիայի կտրվի վճռական ռազմական պատասխան, և մենք չենք հանդուրժի քաղաքական շանտաժը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը Վաշինգտոնի հետ գործարք չկնքի, նրան սպառնում են ամերիկյան էլ ավելի հզոր հարվածներ։
Հինգշաբթի գիշերը ամերիկացի զինվորականները սկսեցին հերթական հարձակումը իսլամական հանրապետության վրա։ CENTCOM-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են «ինքնապաշտպանության նպատակներով» և եղել են «Իրանի չարդարացված և շարունակվող ագրեսիային պատասխան»։
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ երկրի վեց շրջաններում հզոր պայթյուններ են տեղի ունեցել։
Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել են Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից