ԶԼՄ-ների տվյալներով՝ պատգամավորների մի մասը հրաժարվել է մասնակցել քվեարկությանը, իսկ մյուսները լքել են նիստը։ Կանոնակարգի համաձայն՝ խոսնակի պարտականությունների ժամանակավոր կատարումը պետք է անցնի խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Լեյչուին։
Օրմանջին ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ նախորդ նիստում պատգամավորները նույնպես չկարողացան որոշում ընդունել ինքնավարությունում ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ. այն ժամանակ նիստին եկել էին 33 պատգամավորից միայն 13-ը, ինչն էլ կրկին տապալել էր քվորումը։
Ժողովրդական ժողովի աշխատանքը փաստացիորեն արգելափակվել է Քիշնևի և Կոմրատի միջև հակամարտության ֆոնին, որը կապված է Մոլդովայի ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետ, որոնք ուժի մեջ են մտել 2024 թվականի հունվարին։ Փոփոխությունների համաձայն՝ Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերափոխվել է շրջանային ընտրական խորհրդի, իսկ նրա անդամներն ու թեկնածուները պետք է անցնեն լրացուցիչ համաձայնեցում և ստուգումներ կենտրոնական իշխանության մարմիններում։
Կոմրատում կարծում են, որ նոր կանոնները հակասում են 1994 թվականին ընդունված ինքնավարության հատուկ կարգավիճակի մասին օրենքին և իրավական կոլիզիա են ստեղծում ընտրությունների կազմակերպման հարցում։
Կալանքի տակ գտնվող Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլը կոչ է արել ինքնավարության իշխանություններին պաշտպանել ընտրություններ անցկացնելու իրավունքը՝ հայտարարելով, որ Մոլդովայի ղեկավարությունը փորձում է ուժեղացնել քաղաքական վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ և սահմանափակել նրա ինքնուրույնությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից