ԵՄ խորհուրդը նշանակել է Հայաստանում նոր առաքելության ղեկավարին
Առաքելությունը ստեղծվել է հայկական կողմի խնդրանքով՝ 2026 թվականի ապրիլի 26-ին՝ նախնական երկու տարի ժամկետով, և նպատակ ունի բարձրացնել երկրի դիմակայունությունն ու ճգնաժամային կառավարման կարողությունները։
Այն ռազմավարական և օպերատիվ խորհրդատվության միջոցով կաջակցի Հայաստանին այնպիսի բազմաշերտ սպառնալիքների դեմ պայքարում, ինչպիսիք են կիբերհարձակումները, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը։
Առաքելության նորանշանակ ղեկավար Կոսմին Դինեսկուն ռումինացի դիվանագետ է, որն ունի միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ և նախկինում ղեկավարել է Մոլդովայում ԵՄ համանման գործընկերության առաքելությունը։
Նշվում է նաև, որ սա Հայաստանում ԵՄ երկրորդ քաղաքացիական առաքելությունն է, որը լիովին անջատ է 2023 թվականին ստեղծված ԵՄ դիտորդական առաքելությունից (EUMA)։ Վերջինիս նպատակը տեղում իրավիճակի դիտարկումն ու հակամարտությունից տուժած շրջաններում վստահության ամրապնդումն է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից