«Արմենպրես»-ի հետ զրույցում լեհական «HAYWAY GROUP» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Լևանդովսկին հայտնել է, որ հայ և լեհ գործարարների միջև տեղի են ունեցել գործնական շփումներ, որոնք նպաստելու են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը։
«Այս պահին ընթանում են բանակցություններ, և գործնական քայլերից մեկն էլ լինելու այն, որ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան։ Աշխատանքներ են ընթանում, որպեսզի ձեռք բերվեն համապատասխան սերտիֆիկատներ և ապրանքները հնարավորինս շուտ արտահանվեն Լեհաստան։ Սկսելու ենք ծիրանի արտահանումից»,- ասել է Լևանդովսկին։
Օրեր առաջ Ռուսաստանը սահմանափակումներ էր կիրառել հայկական մրգերի, այդ թվում՝ ծիրանի ներմուծման վրա։ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների և արգելքների ֆոնին Եվրամիությունն արդեն հայտարարել է Հայաստանին աջակցության փաթեթ նախապատրաստելու մասին, որի շրջանակում Հայաստանը 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կստանա, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից