Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից
«Չեմ ուզում բարդացնել, չեմ ուզում այս ընկերական խաղերին խիստ մոտեցում ունենանք: Մենք, որպես թիմ, ճիշտ ճանապարհի վրա ենք: Իմ տղաները լավ աշխատանք են կատարել»,-լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
Վերջինիս խոսքով` հավաքականն առաջին իսկ րոպեից տիրել է նախաձեռնությանը, սակայն չէր ստացվում միայն գրոհների եզրափակումը:
«Եթե չենք հաղթում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Բայց այս երկու խաղերից ստացանք այն, ինչն ի սկզբանե ուզում էինք: Այս խաղերը մեզ կօգնեն սեպտեմբերին կայանալիք ընտրական փուլում»,-ասաց նա:
Ըստ Մելիքյանի, թիմը մեծ ուշադրություն է դարձրել ստանդարտ դիրքերի խաղարկման վրա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակում Երևանում հյուրընկալել էր Մոլդովայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից