Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ EUMETNET-ի Ասամբլեան իր 36-րդ նստաշրջանում, որը կայացել է 2026 թվականի մայիսի 27–28-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, միաձայն հաստատել է Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի (EUMETNET) և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև համագործակցության համաձայնագիրը։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։
Այս կարևոր ձեռքբերումը նոր հնարավորություններ է ստեղծում Հայհիդրոմետի համար՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական հիդրոօդերևութաբանական համայնքի հետ, ընդլայնելու մասնագիտական կապերը, ներդնելու ժամանակակից լուծումներ ու լավագույն միջազգային փորձը։
Համաձայնագրի շրջանակում Հայհիդրոմետը կմասնակցի EUMETNET-ի հետևյալ ծրագրերին․
MeteoAlarm՝ վտանգավոր օդերևութաբանական երևույթների վերաբերյալ նախազգուշացումների համաեվրոպական հարթակին, որը միավորում է Եվրոպայի բազմաթիվ երկրների ազգային օդերևութաբանական ծառայությունները և ապահովում է բնակչության ժամանակին և հասկանալի իրազեկումը եղանակային վտանգների մասին։
Capacity Capability Area Management Programme (CSA CA MP)՝ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների կարողությունների զարգացման ծրագրին, որի նպատակն է խթանել մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը, լավագույն գործելակերպերի կիրառումը և ծառայությունների որակի շարունակական բարելավումը։
EUMETNET-ի ծրագրերին մասնակցությունը կարևոր քայլ է Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության եվրոպական ինտեգրման, վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդման և բնակչությանը, պետական կառույցներին ու տնտեսության տարբեր ոլորտներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում EUMETNET-ին՝ ցուցաբերած վստահության, աջակցության և համագործակցության համար։
«Առանձնահատուկ երախտագիտություն ենք հայտնում նաև Իռլանդիայի ազգային օդերևութաբանական ծառայությանը, որը Վաղ նախազգուշացումներ բոլորի համար (#EW4All) նախաձեռնության շրջանակում աջակցել է Հայաստանի մասնակցությանը MeteoAlarm ծրագրին։
Վստահ ենք, որ այս գործընկերությունը կդառնա երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության ամուր հիմք՝ նպաստելով հասարակության անվտանգության և տնտեսության տարբեր ոլորտների կայուն զարգացմանը»,- նշված է Հիդրոմետի տարածած հաղորդագրությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից