Սովորաբար մեծ սպիտակ շնաձկները բնակվում են բարեխառն և մերձարևադարձային առափնյա ջրերում, հատկապես Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածում, Հարավային Աֆրիկայի ափերի մոտ և Օվկիանիայում։ Սակայն այս հայտնագործությունն ապացուցում է, որ այս տեսակը այժմ շրջում է նաև Եվրոպայի ափերի մոտ։
«Վիճակագրորեն դուք շատ ավելի մեծ շանս ունեք վիճակախաղում գլխավոր մրցանակը շահելու, քան ջրի տակ հանդիպելու այս խորհրդանշական կենդանուն, — կիսվել է այս եզակի հանդիպումը նկարահանած սուզորդ Դերկ Ռեմմերսը։ — Կարող ես տասնամյակներով սուզվել խորտակված նավերի մոտ և կտրել հին ցանցերը, բայց ոչինչ չի կարող քեզ նախապատրաստել նման պահի։ Բաց ծովում՝ Միջերկրականում, շնաձկան հանդիպելը խելահեղություն է։ Այնուամենայնիվ, մենք շարունակեցինք սուզումը ըստ պլանի, քանի որ այս դրվագը տեսանելիորեն ցույց տվեց, թե որքան կարևոր է մեր աշխատանքը էկոհամակարգի մաքրման գործում»։
Ավելի վաղ մեծ սպիտակ շնաձկներին երբեմն նկատել էին Միջերկրական ծովի մակերեսին, սակայն մինչև այս պահը սուզորդների կողմից արված լիարժեք ստորջրյա նկարահանումներ չէին գրանցվել։
Գիտնականները հույս ունեն, որ այս կադրերը կօգնեն լույս սփռել մեծ սպիտակ շնաձկների միգրացիայի և գլոբալ տարածման առանձնահատկությունների վրա։
Միջերկրածովյան այս հայտնագործությունը ժամանակավորապես համընկել է գիտնականների նախազգուշացումների հետ, որ գլոբալ տաքացման պատճառով մեծ սպիտակ շնաձկները տեսանելի ապագայում կարող են հայտնվել նաև Մեծ Բրիտանիայի ափերի մոտ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից