Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա
Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի գործադիր տնօրեն Կոնստանտինոս Խաձիկոնստանդինուի հետ։
Ինչպես հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպման ընթացքում նավահանգստի գործադիր տնօրենը ներկայացրել է Ալեքսանդրուպոլիի նավահանգստի ռազմավարական նշանակությունը՝ որպես Հունաստանը, Բուլղարիան և Թուրքիան կապող կարևոր տրանսպորտային ու լոգիստիկ հանգույց։
Անդրադարձ է կատարվել նավահանգստի երկաթուղային ենթակառուցվածքներին, տարածաշրջանային բեռնափոխադրումների ապահովման գործում նրա դերին, ինչպես նաև Սևծովյան և միջերկրածովյան ուղղություններով համագործակցության հնարավորություններին։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա բաղկացուցիչ մաս կազմող «ԹՐԻՓՓ» (TRIPP) նախագիծը՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման և տնտեսական փոխկապակցվածության ընդլայնման հեռանկարները։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի եվրոպական շուկաներ արտահանմանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի հնարավոր դերակատարությանը՝ որպես Հայաստանից Եվրոպա արտահանվող բեռների տարանցման և բաշխման հանգույց։
Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դանգազյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից