Ավելի ճիշտ կլինի նոր մրցաշրջանը սկսել նոր գլխավոր մարզչով
Ռոտերդամի «Ֆեյենորդը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբին վան Պերսիի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու մասին։
«Վերջին 18 ամիսների ընթացքում Ռոբին վան Պերսին իր բոլոր ուժերը նվիրել է ակումբին։ Նա գովեստի է արժանի թիմին բարդ մրցաշրջանի միջով անցկացնելու և արդյունքում Նիդերլանդների առաջնությունում երկրորդ տեղն ապահովելու համար։ Սա երաշխավորեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ինչը հսկայական նշանակություն ունի ակումբի համար։
Այնուամենայնիվ, մենք մանրակրկիտ ներքին վերլուծություն ենք իրականացրել՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ արդյունքների դինամիկան և վաստակած միավորների նվազման միտումն ինչպես եվրագավաթներում, այնպես էլ Էրեդիվիզիայում: Արդյունքում եկանք այն եզրակացության, որ ավելի ճիշտ կլինի նոր մրցաշրջանը սկսել նոր գլխավոր մարզչով»,- ակումբի մամուլի ծառայությունը մեջբերում է տեխնիկական տնօրեն Դևի Ռիգոյի խոսքերը։
Սպասվում է, որ ռոտերդամյան ակումբը մոտ ժամանակներս կհրապարակի նոր գլխավոր մարզչի անունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից