Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Իրաքի իշխանությունները հունիսի 8-ին հայտարարել են անվտանգային միջոցառումների շրջանակում երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակելու որոշման մասին։ Ինչպես հաղորդում է, -հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ օդային տարածքի փակումը «կանխարգելիչ միջոցառում է»՝ ուղղված է քաղաքացիական ավիացիայի անվտանգության և պաշտպանվածության ապահովմանը։
Գերատեսչությունը հավելել է, որ որոշումը ենթակա է շարունակական վերանայման և վերագնահատման, իսկ ավիաընկերությունները և համապատասխան կառույցները կտեղեկացվեն ցանկացած նոր զարգացումների մասին։
Նախօրեին երկրի օդային տարածքում սահմանափակումներ մտցնելու մասին հայտարարել էր նաև Սիրիան։ Մասնավորապես, փակ են Դամասկոսի օդանավակայանը, ինչպես նաև հարավային օդային միջանցքները։
Իսկ Թեհրանի Մեհրաբադ և Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ միջազգային օդանավակայանները հայտարարել են բոլոր չվերթների չեղարկման մասին։
Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել հարձակումները։ Պատճառն Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից