2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը զերծ է էական խեղաթյուրումներից. Հաշվեքննիչ պալատի նախագահ
2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով զերծ է էական խեղաթյուրումներից: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
«Հաշվեքննիչ պալատի կարծիքով՝ բյուջետային հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է 2025 թվականի պետական բյուջեի կատարման ճշմարիտ և իրական պատկերը: Ըստ այդմ՝ Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է չձևափոխված կարծիք:
Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ բյուջեի կատարման գործընթացը տեղի է ունեցել առանց թերությունների: Կան արձանագրված 10 բյուջետային կարգադրիչների հաշվետվություններում 34 խեղաթյուրումներ, որոնք վերաբերել են 46 բյուջետային միջոցառումների, 11 տնտեսագիտական հոդվածների:
Գումարային արտահայտությամբ՝ դրամարկղային ծախսի կամ ԱԺ ներկայացված, հրապարակված բյուջեի կատարման հաշվետվության ցուցանիշը խեղաթյուրված է եղել 29 մլրդ դրամ մեծությամբ: Սա կազմում է ընդհանուր ծախսերի 0,86 տոկոսը, ինչը, բնականաբար, էականության շեմից ցածր մեծություն է, և չէր կարող ազդել կարծիքի վրա»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից