Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց
Իսկ Axios լրատվականին անանուն ամերիկացի պաշտոնյան տեղեկացրել է, որ Թրամփը հեռախոսազանգի ընթացքում Նեթանյահուին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հետագա հարվածներից՝ ասելով, որ «մենք մոտ ենք ինչ-որ լավ գործարք անելուն»։
Սպիտակ տունը և Իսրայելի վարչապետի գրասենյակը անմիջապես չեն արձագանքել տեղեկությունը մեկնաբանելու Reuters-ի խնդրանքին։
Նախորդ շաբաթ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում կոպիտ քննադատության էր ենթարկել Նեթանյահուին։
Իսրայելի՝ Իրանին հարվածելուց ժամեր առաջ Թրամփը Financial Times-ին ասել էր․ «Դա (Իրանի կամ Իսրայելի նոր հարվածները) որևէ ազդեցություն չի ունենալու գործարքի վրա»։
«Ես եմ որոշում կայացնողը։ Ես եմ բոլոր որոշումները կայացնողը։ Նա (Նեթանյահուն) չէ, ով որոշում է», — ասել էր նա։
Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից