Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա՝ 2019 թվականից ի վեր իր առաջին պաշտոնական այցով։ Սի Ծինփինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքում քննարկման առարկա կարող են դառնալ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և երկու Կորեաների միջև առկա լարվածության հարցերը։
Չինաստանի արտգործնախարար Վան Ին ապրիլին այցելել էր Փհենյան, որտեղ Կիմ Չեն Ընը հայտնել էր Պեկինի հետ կապերի և համագործակցության խորացման պատրաստակամության մասին։
Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Պեկինը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը ռազմավարական կարևորություն ունեցող, սակայն անկանխատեսելի գործընկեր Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որը վերջին շրջանում ավելի սերտ հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ։
Սի Ծինփինի այցը հաջորդում է Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած առանձին հանդիպումներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից