ՄԻՊ աշխատակազմը հետևում է ընտրական իրավունքների պահպանմանը
Հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Պաշտպանի հանձնարարությամբ իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն՝ ընտրական գործընթացներին առնչվող մարդու իրավունքների հարցերով ստացվող բողոքների և ահազանգերի անհապաղ ընդունման, քննարկման, համապատասխան մարմիններին հասցեագրման և քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։
Արտակարգ ռեժիմով գործում է նաև Պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիներին տրամադրվում են խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն՝ իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հարցերով։
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են նաև զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում հրապարակվող՝ ընտրական գործընթացում մարդու իրավունքներին վերաբերող տեղեկությունները, որոնք ենթարկվում են մշտադիտարկման և ուսումնասիրության։
Ընտրական գործընթացում մարդու իրավունքներին առնչվող բողոքները, ահազանգերը և դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի միջոցով՝ զանգահարելով 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից