Իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ «Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների մասին
«Արմատ մեդիա» լրատվամիջոցում հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն, հայտնում են ՄԻՊ-ից։
«Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրությունում իրականացրել են խուզարկություն՝ ներկայացնելով դատարանի համապատասխան որոշումը։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ դատարանի որոշումների իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալը Պաշտպանի լիազորությունների շրջանակից դուրս է։
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ։
Ստացված տեղեկությունների ամփոփմամբ` իրականացված գործողությունների իրավական հիմքերի և դրանց ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմնիններից։
Ստացված տեղեկությունների և իրավասու մարմինների տրամադրած պարզաբանումների հիման վրա հարցը կդիտարկվի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։
Նկատի ունենալով խոսքի և լրատվական գործունեության ազատության կարևորությունը ժողովրդավարական պետության ամրապնդման տեսանկյունից` հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։
Հանրային նշանակություն ունեցող նոր տեղեկությունների առկայության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է հայտարարության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ