ԿԸՀ-ն արտահերթ նիստում կքննարկի «Հանրապետություն» կուսակցության դիմումը
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ առաջիկա ժամերին ԿԸՀ-ն նիստ կգումարի քննարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության առաջնորդներին կոչ էր արել այս հարցով դիմել ԿԸՀ։
Դիմում ստանալու դեպքում ԿԸՀ-ն պետք է նիստ անցկացնի, և եթե որոշի դիմել դատարան, ապա գործը կքննի Վարչական դատարանը։ Վարչական դատավարության օրեսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարչական դատարանը գործի քննության արդյունքում կարող է դատական ակտ կայացնել, համաձայն որի՝ թեկնածուին կամ կուսակցության ընտրական ցուցակը, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուին ճանաչում է գրանցված կամ համապատասխան գրանցումը ճանաչում է ուժը կորցրած կամ անվավեր:
Վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է․ «Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը»։ Վարչական դատարանը, դիմում ստանալու դեպքում, ամենաուշը վաղը՝ հունիսի 6-ին, այս հարցով պետք է որոշում կայացնի, քանի որ ընտրությունները հունիսի 7-ին են։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից