Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Ֆարմատեք» ՓԲ ընկերությանը 2026 թվականի հունիսի 4-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Գոֆլիկիցեպտ (Էռ Փի Էյչ-104/RPH-104), լուծույթ ենթամաշկային ներարկման համար, 40մգ/1մլ (բացթողման հսկում իրականացնող՝ Արդյունավետության և առևտրի նախարարություն, Ռուսաստանի Դաշնություն) հետազոտվող դեղագործական արտադրանքի AOAB001124A սերիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:
Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի հունիսի 4-ին ստացված թիվ 01/2919-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ նմուշների լաբորատորային հետազոտությունների ժամանակ հայտանաբերվել է սպեցիֆիկացիայի սահմաններին անհամապատասխանություն՝ «հարակից խառնուրդ» կետով, ուստի վերոնշյալ դեղի AOAB001124A սերիան եթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։
«Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից»,- ասվում է հաղորդագրությունում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից