ԱՄՆ-ը կվերսկսի ռազմական գործողությունը, եթե Իրանի հարձակումներից ամերիկացի զոհվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունն Իրանի դեմ, եթե իրանական հարձակումների հետևանքով ամերիկացի զինծառայողներ զոհվեն։
«Եթե նրանք սպանեն ամերիկացի զինծառայողների, կարծում եմ՝ ես դա կանեմ շատ արագ»,- լրագրողներին ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ԱՄՆ ցանկացած դեպքում «թղթի վրա» կամ ռազմական ճանապարհով կհաղթի։ Նա նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի առանցքային դրույթները ենթադրում են Իրանի հրաժարումը միջուկային զենք ստեղծելուց և Հորմուզի նեղուցի բացումը։
Թրամփը հավելել է, որ չի ցանկանում հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Միաժամանակ` չի բացառել անձնական հանդիպման հնարավորությունը, եթե համաձայնագիր կնքվի։ Թրամփը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեն Միացյալ Նահանգներին Իրանի հետ հակամարտությունում։
«Մենք դիմեցինք ՆԱՏՕ-ի երկրներին և, անկեղծ ասած, նաև մի շարք այլ երկրների։ Չէի ասի, որ մենք նրանց վրա ճնշում էինք գործադրում։ Ես ասացի` եթե ցանկանում եք օգնել, դա հիանալի կլինի։ Բայց նրանք բոլորը մերժեցին մեզ»,- ասել է ԱՄՆ նախագահը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից