ԵՄ-ին միանալու ձգտման հետ կապված հակասությունը աշխատանքային իրավիճակ է. Օվերչուկ
ԵԱՏՄ-ին անդամակցող Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտման հետ կապված հակասությունը «աշխատանքային իրավիճակ» է, եւ դրան պետք է որպես աշխատանքային հարցի նայել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ իրավունքը չի նախատեսում որեւէ պետության բացառում կամ միության անդամի մասնակցության կասեցում։ «Դա այն հարցն է, որը պետք է ուսումնասիրել զուտ իրավական տեսանկյունից, քանի որ այսօր մենք բախվել ենք որոշակի իրավական հակասության հետ, եւ այն պետք է դիտարկել։ Դրան նույնպես պետք է վերաբերվել շատ հանգիստ, մենք հանգիստ կաշխատենք։ Ի դեպ, նաեւ հայերը, կարծում եմ, նույնպես կմասնակցեն այդ աշխատանքին, որովհետեւ նրանք էլ՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամներ, հասկանում են, որ ԵԱՏՄ իրավունքում կան որոշ բացեր, որոնք պետք է լրացնել։ Սա նորմալ աշխատանքային իրավիճակ է»,- նշել է Օվերչուկը։
Միաժամանակ, նա խոստովանել է, որ իրենց «շատ մտահոգում է եվրաինտեգրմանն ուղղված շարժումը»։ Ըստ նրա` այն կարող է զգալիորեն վնասել եւ՛ Հայաստանին, եւ՛ Եվրասիական միությանը, «եւ՛ մեր երկրների բիզնեսին, որոնք այսօր գտնվում են անորոշության վիճակում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից