Կառավարությունը կազատի Ղարաբաղից տեղահանվածներին որոշ վարկային պարտավորություններից
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից ՀՀ կառավարության որոշմամբ՝ կներվեն Ղարաբաղից տեղահանվածների մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը և այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում:
Որոշումը վերաբերում է նաև այն վարույթներին, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով (բացառությամբ ոսկյա իրերի), և որոնց հիմնական գումարի չափը յուրաքանչյուր վարկառուի մասով պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չի գերազանցել 5,000,000 դրամը։ Քաղաքացիներն ամբողջությամբ կազատվեն կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից։
Կվերացվեն նաև նրանց գույքի ու բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելքները։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կկարճի վարույթները ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցած համապատասխան գրությունների հիման վրա՝ առանց վարկառուի մասնակցության։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից