Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ձեռք է բերվել համաձայնություն Անդրկարպատում բնակվող հունգարական փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ Կիևը ստանձնել է լայն և համապարփակ պարտավորություններ, որոնց շրջանակում համաձայնել է վերականգնել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցական համակարգը։
Բացի այդ, ուկրաինական կողմը պարտավորվել է ընդլայնել հունգարերենի կիրառումը կրթության, պետական հաստատությունների աշխատանքի, հանրային կյանքի ու քաղաքական գործունեության մեջ այն բնակավայրերում, որտեղ հունգարացիները կազմում են բնակչության ավելի քան 10 տոկոսը։
Մադյարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ եթե Ուկրաինան համապատասխան փոփոխություններ կատարի իր օրենսդրության մեջ, ապա Հունգարիայի կառավարությունը տրանսֆորմացիոն քայլ կանի և կտա իր համաձայնությունը Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից