Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 3-ից 4-ը: Բացահայտվել է 146 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է.
53 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
18 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
8 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու.
7 դեպք՝ խարդախության.
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի իրացման.
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենք կրելու.
2-ական դեպք՝ շորթման, խուլիգանության։
Բացահայտվել է խոշտանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սուտ մատնության, հետամտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրակաշառք ստանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ շորթման, ավազակության։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից