Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը վրացական իշխանություններից «որոշակի դրական արձագանքներ» է ստացել երկկողմ հարաբերությունները բարելավելու Վաշինգտոնի առաջարկների վերաբերյալ և հույս ունի, որ փոփոխություն կլինի ոչ միայն ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վիճակում, այլև Թբիլիսիի «վարքագծի» մեջ։
Հայտարարությունը արվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ՝ ի պատասխան իշխող «Վրացական երազանք» կուսակցության ամենահետևողական քննադատներից մեկի՝ հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի հարցմանը։
«Նրանք մի շարք քայլեր են ձեռնարկել, որոնք վկայում են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու իրենց ցանկության մասին», - ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախկինում «հստակեցրել» էր Թբիլիսիին, թե «ինչ պետք է անել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու համար»։ Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն «որոշակի դրական արձագանքներ է ստացել» և այժմ ակնկալում է «տեսնել զարգացման հետագծի փոփոխություն՝ համեմատած այն բանի հետ, թե որտեղ է այսօր գտնվում երկիրը»։
«Մենք արձագանքել ենք դրանց, և հուսով ենք, որ այս հիմքի վրա կարող ենք առաջ շարժվել և, հնարավոր է, փոխել ոչ միայն Վրաստանի հետ մեր հարաբերությունների ուղղությունը, այլև նրանց վարքագիծը։ Վաշինգտոնը հույս ունի, որ սա թույլ կտա մեզ փոխել վրացական իշխանությունների ներկայիս կուրսը», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից