Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը տեղեկություններ է ստացել, որ մի շարք իրավաբանական անձանց ներկայացուցիչներ ստացել են հեռախոսազանգեր այն անձանցից, որոնք ներկայանում են որպես «Գործընթաց» թերթի ներկայացուցիչներ։
Զանգերի ընթացքում վերջիններս հորդորում են հրապարակային ծանուցումները չտեղադրել azdarar.am կայքում՝ պնդելով, թե կայքում տեղադրված ծանուցումները չեն պահպանվում կամ ջնջվում են, ինչպես նաև, որ azdarar.am-ը պաշտոնական կայք չէ։ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«azdarar.am-ը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է, և այնտեղ ծանուցումների տեղադրումը կարգավորվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով։
Հորդորում ենք վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չառաջնորդվել հեռախոսազանգերով կամ այլ ոչ պաշտոնական եղանակներով տրամադրվող չստուգված տեղեկություններով»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից