Ավելի հաճելի կլիներ, եթե Սպերցյանը հայտնվեր Եվրոպայում
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին արձագանքել է «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ սաուդյան ակումբների հետաքրքրության վերաբերյալ լուրերին։
«Ինձ թվում է՝ ավելի հաճելի կլիներ, եթե Սպերցյանը հայտնվեր Եվրոպայում։ Ֆինանսական բաղադրիչը Սաուդյան Արաբիայում հավանաբար ավելի քան գոհացնում է Էդուարդին, բայց չեմ կարծում, որ այս տարիքում նրան արժե այնտեղ գնալ։ ավ կլիներ ուժերը փորձել եվրոպական առաջնությունում, թեկուզ ոչ ամենաուժեղ ակումբում։ Սաուդյան լիգան փորձում են գովազդել Ռոնալդուի հաշվին, բայց դա այնքան էլ հետաքրքիր չէ։
Չեմ կարծում, որ Սպերցյանն ինչ-որ բանով զիջում է Բատրակովին, պարզապես Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա արդեն կորցրել է խաղային նախկին ազարտը. նրան նոր մարտահրավեր է պետք։ Նա կարող է իր վրա վերցնել անգամ ամենաբարձրակարգ թիմի խաղը, միայն թե համապատասխան ազդակ լինի։ Որպես առաջին քայլ կարելի էր տեղափոխվել եվրոպական միջակ ակումբ, իսկ դրանից հետո, վստահ եմ, Էդուարդը կարող էր տեղափոխվել նաև թոփ-ակումբ»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից