Պայմանավորված խաղեր և խիստ պատիժ. ադրբեջանական ակումբը զրկվել է եվրագավաթներից
ՈւԵՖԱ-ն արգելել է ադրբեջանական «Տուրանին» մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանին։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Որոշման պատճառը պայմանավորված խաղերն են։ Նշվում է, որ «Տուրանը» զրկվել է մրցաշարին մասնակցելու իրավունքից՝ «ազգային կամ միջազգային մակարդակով հանդիպման ելքի վրա ազդելուն կամ այն կազմակերպելուն ուղղված գործունեությանն ուղղակի և/կամ անուղղակի մասնակցություն ունենալու» համար։
Սա ակումբի պատմության մեջ առաջին նմանատիպ սկանդալը չէ. դեռևս 2019 թվականին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան պայմանավորված խաղերի գործով ցմահ որակազրկել էր «Տուրանի» յոթ ֆուտբոլիստների։ Այդ ժամանակ թիմը հանդես էր գալիս երկրի երկրորդ դիվիզիոնում։
«Տուրանը» պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ընդգծել է, որ ՈւԵՖԱ-ի այս որոշումը պատրաստվում է բողոքարկել Մարզական արբիտրաժային դատարանում։ Նախորդ մրցաշրջանի արդյունքներով թիմը զբաղեցրել էր երրորդ տեղը Ադրբեջանի առաջնությունում՝ իրավունք ստանալով հանդես գալ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից