«Արքայական» ակումբը կկնքի «4+1» ձևաչափով աշխատանքային պայմանագիր
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացահայտել է թիմի առաջին ամառային տրանսֆերը, որը կիրագործվի այն դեպքում, եթե ինքը վերընտրվի ակումբի ղեկավարի պաշտոնում։ Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ՝ Պերեսի վերընտրվելուց հետո «սերուցքայինների» առաջին ձեռքբերումը կլինի անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ սպասվում է, որ «արքայական» ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ կկնքի «4+1» ձևաչափով աշխատանքային պայմանագիր։
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում 27-ամյա Կոնատեն մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Ֆրանսիացին պաշտպանում էր «կարմիրների» գույները 2021 թվականից, իսկ մինչ այդ մեծահասակների մակարդակում հանդես է եկել գերմանական «Լայպցիգում» և ֆրանսիական «Սոշոյում»։ Հավելենք նաև, որ պաշտպանն ընդգրկված է Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի 2026 թվականի առաջնությանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից