«Ռեալի» նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի Ժոզե Մոուրինյուին։
79-ամյա ֆունկցիոների նախընտրական շտաբը X սոցիալական ցանցում հատուկ տեսանյութ է հրապարակել։ Հոլովակում պորտուգալացի անվանի մասնագետը կրում է մադրիդյան ակումբի համազգեստը և հստակ ասում է՝ «Այո՛», որից հետո հնչում է Պերեսի օգտին քվեարկելու կոչ։
Այս քայլը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նախորդ մրցաշրջանի անհաջողություններով, որի արդյունքում «արքայական ակումբը» ոչ մի տիտղոս չնվաճեց։
«Ռեալի» նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Պերեսի գլխավոր և միակ մրցակիցն այս պաշտոնում գործարար Էնրիկե Ռիկելմեն է։
Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալը» գլխավորել է նաև 2010-ից 2013 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։ Մադրիդից հեռանալուց հետո պորտուգալացին աշխատել է «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմում», «Ռոմայում» և «Ֆեներբահչեում», իսկ 2025 թվականին ստանձնել է Լիսաբոնի «Բենֆիկայի» ղեկը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից