ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Հունիսի 2-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների ներկայացուցիչներ։ Օրակարգում հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման վերաբերյալ հարցերն էին։
Ներկայացվել է վիճակագրական քարտերի հաշվառման էլեկտրոնային հարթակի նախագծային տարբերակը, ինչը թույլ կտա թղթային գործընթացները փոխարինել թվային լուծումներով՝ ապահովելով հետագծելիությունը։
Անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործիքների կիրառմանը, որոնք նախատեսվում է օգտագործել տվյալների վերլուծության, հնարավոր անհամապատասխանությունների բացահայտման և այլ գործառույթների համար։
Քննարկվել են նաև իրավապահ մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման հնարավորությունները, ինչի արդյունքում ապահովվելու է տվյալների փոխգործելիությունն ու տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի տեխնիկական և բովանդակային լուծումների շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով շարունակել աշխատանքային քննարկումները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից