ԵՄ-ն կսկսի Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների առաջին պաշտոնական փուլը
Եվրոպական Միության Խորհրդում նախագահող Կիպրոսը հայտարարել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ առաջին բանակցային «կլաստերի» պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների մասին։
Կիպրոսի նախագահության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության համաձայն՝ այս քայլը կարևոր հանգրվան է երկու երկրների եվրոպական ինտեգրման ճանապարհին և վկայում է ԵՄ-ի միասնության ու վճռականության մասին։
«Առաջիկա օրերին կշարունակենք նպատակային աշխատանքը՝ Խորհրդի քննարկումներն ավարտելու և առաջին կլաստերի շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Ուկրաինան և ԵՄ-ն դեռ մարտին փորձագիտական մակարդակով ավարտել էին անդամակցության բանակցությունների բոլոր կլաստերների նախնական քննարկումները։ Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը Կիպրոսի նախագահության առաջնահերթություններից է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից