էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքել է «Հրապարակ» օրաթերթի այսօր հրապարակած տեղեկությունը, թե իբր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում «բունտ» են արել, չի համապատասխանում իրականությանը։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ներկայացվել են տնտեսավարողների մտահոգություններն ու առաջարկությունները, իրականացվել է կարիքների գնահատում։
Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ոչ միայն ներկայացրել է առկա խնդիրների լուծման տարբերակները, այլև հայտնել, որ դրանք առաջիկայում կձևակերպվեն պետական աջակցության կոնկրետ ծրագրերի տեսքով։
Այսօր արդեն Կառավարության նիստում կընդունվի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը։ Բացի այդ, կվերադարձվի Եվրոպական միության երկրներ արտահանվող թարմ մրգի, բանջարեղենի և ծաղիկների համար վճարվող մաքսատուրքը։ Թարմ մրգի արտահանման սուբսիդավորման առանձին ծրագիրը կներկայացվի հաջորդիվ։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել մասնագիտական պատասխանատվության սկզբունքները և ձեռնպահ մնալ կեղծ, հանրությանը մոլորեցնող տեղեկություններ հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից