Քուվեյթը բողոքի նոտա է հղել Իրանին
Չորեքշաբթի լուսաբացին Իրանը Քուվեյթի ուղղությամբ արձակել է 13 բալիստիկ հրթիռ և 17 հարձակողական անօդաչու թռչող սարք: Դրանք ուղղված են եղել քաղաքացիական և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 63-ը։ Այդ մասին հայտարարել է Քուվեյթի պաշտպանության նախարարությունը և նշել, որ դրոններն ու հրթիռները խոցվել են:
Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա հղել հարձակումների պատճառով: Իշխանությունները որոշել են կրճատել Իրանի դեսպանատան անձնակազմը և արտաքսել երկու դիվանագետի։
Մի շարք արաբական պետություններ՝ Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, դատապարտել են Իրանի նոր հարձակումները և աջակցություն հայտնել Քուվեյթին ու Բահրեյնին, որը նույնպես հայտնվել էր իրանական դրոնների թիրախում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից