Դավիդե Անչելոտին մարզչական կարիերան կշարունակի Ֆրանսիայում
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին, մարզչական կարիերան կշարունակի Ֆրանսիայում։
«Լիլը» պաշտոնապես հայտարարել է 36-ամյա մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Նախկինում Դավիդե Անչելոտին երկար ժամանակ ընդգրկված է եղել հոր մարզչական շտաբում։ Որպես անկախ գլխավոր մարզիչ՝ նա աշխատելու փորձ ունի միայն բրազիլական «Բոտաֆոգոյում», որը ղեկավարել է 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Լիլը» գրավել է երրորդ հորիզոնականը՝ ուղղակիորեն նվաճելով Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։ Չնայած այս արդյունքին՝ օրեր առաջ ակումբը որոշեց հեռացնել նախկին գլխավոր մարզիչ Բրունո Ժենեզիոյին, որը թիմի հետ աշխատել էր վերջին երկու մրցաշրջաններում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից