Խամենեին մասնակցում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Թրամփ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մասնակցում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ի հետ հարցազրույցում: Թրամփը նշել է, որ իր գնահատմամբ՝ Իրանի առաջնորդն անմիջականորեն ներգրավված է զինված հակամարտության ավարտի վերաբերյալ որոշումների կայացման գործում:
ԱՄՆ նախագահը հունիսի 1-ին հայտարարել էր, որ Իրանը շահագրգռված է խաղաղ համաձայնագրի կնքմամբ, որը կհամապատասխանի Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների շահերին: Truth Social սոցիալական մեդիա հարթակում գրառման մեջ Թրամփը կոչ է արել բանակցային գործընթացի քննադատներին չմիջամտել և վստահեցրել է, որ «ամեն ինչ լավ կլինի»:
Նույն օրը Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը որոշել է անհապաղ դադարեցնել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում ռազմական գործողությունների սրման ֆոնին: Պարբերականի տվյալներով՝ Թեհրանը նաև որոշել է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել «այլ ճակատներ», այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից