Արցախցի ընտանիքը պետական աջակցությամբ տուն է գնել ու զբաղվում է գյուղատնտեսությամբ
Վաղարշապատ համայնքի Հովտամեջ գյուղում Արցախից տեղահանված Մարդյանների ընտանիքը պետական աջակցության ծրագրով երկհարկանի առանձնատուն է ձեռք բերել․ արդեն մեկ ամիս ապրում են սեփական տանիքի տակ: Ինը հոգանոց ընտանիքի անդամներից հինգն անչափահաս են: Հովտամեջում գյուղացիները եկամուտը հիմնականոմ հողից են ստանում: Մարդյանները նույնպես գյուղատնտեսությամբ են զբաղվում:
Թեև արդեն կեսօր էր, ու արևը սկսել էր այրել, սակայն Գոհար Մարդյանը հողամասից դուրս չէր գալիս՝ փխրեցնում էր, քաղհան անում, մշակում: Հողի հետ աշխատանքն, ասում է, ցրում է ծանր մտքերն ու լավատեսություն ներշնչում: Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում էլ է հող մշակել, այստեղ նոր է սկսել բանջարեղենի սածիլներն ամրացնել:
«Սածիլներ ենք դրել՝ լոլիկի, բիբարի, բադրջանի, մորի ենք տնկել՝ ելակ: Ելակի սածիլները նվեր տվեցին, իսկ լոլիկի, բիբարի սածիլներն առել ենք: Էստեղ լոբի եմ ցանել, իսկ այն շարունակությունը՝ ելակ, մնացած բաց տեղում՝ կարտոֆիլ: Մենք որ եկանք այստեղ լրիվ խոտ էր, մաքրել ենք, վարել ու ցանել»:
Մայիսին են տեղափոխվել Հովտամեջ գյուղ, հետաքրքվել են, թե ինչ են այստեղ մշակում, ինչն է եկամտաբեր ու սկսել են տնամերձ հողը մշակել: Նախկին խոտածածկ տարածքն արդեն վերածվել է բանջարանոցի: Մարգերում շուտով բանջարեղենը կհասունանա: Ոռոգում են կաթիլային համակարգով՝ տան ջրհորից: Գոհար Մարդյանն արդեն հասցրել է քաղել իր աճեցրած կանաչին:
Արցախից տեղահանվել են 2023թ սեպտեմբերի 25-ին ու եկել Էջմիածին՝ պատմում է Գայանեն: «Սկեսրայրիս քրոջ տանն ենք մնացել, հետո տեղափոխվեցինք ու 2 տարի վարձով ապրեցինք: Երկու տարի հետո քաղաքացի դարձանք: Ամուսինս «Գազպրոմ»-ում է աշխատել, ես էլ՝ թիվ 7 դպրոցում»:
ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ լուծել են ամենակենսական խնդիրը և օգտվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից: Արմավիրի մարզում բնակարան ձեռք բերելու նպատակով ընտանիքի յուրաքանչյուր անդամին կառավարությունը հատկացրել է 4 մլն դրամ: Ինը հոգանոց ընտանիքում հինգն անչափահաս երեխաներ են: Տունը երկհարկանի է՝ 1000 քմ հողամասով, բայց վաճառքի ընթացքում որոշակի խնդիրների են բախվել՝ ասում է Գայանեի աղջիկը՝ Գոհարը:
«Շատ ձգվեց այս տունն առնելու գործը, քանի որ տերը Ռուսաստանում էր, աղջկան էր լիազորել, որ կարողանա վաճառի: Տան տերերը վարկ էին վերցրել, ու դա էին փակում: Հետո խնդիրներ առաջացան հողի հետ կապված, որովհետև հողի տարածքն ավելի քիչ էր գրված, քան իրականում կար: Դրա համար նորից բերեցին, հողի տարածքը չափեցին, գրեցին ու գործարքը երկարեց»:
Տունը որոշ չափով կահավորված է, վերանորոգված, բայց արդեն որոշել են սենյակներ ավելացնել, խոհանոցը կարգի բերել:
«Այս պահին 3 սենյակ է ու պլանավորում ենք այն կիսել ու դարձնել 4 սենյականոց տուն: Սպասում ենք, որ գումար հատկացնեն: Հավաստագրում գումար է մնացել, սպասում ենք, որ այդ գումարը բանկը տրամադրի, այսինքն՝ մենք պատվիրելու ենք մեզ անհրաժեշտ նյութերը, բանկը կփոխանցի ու կվերանորոգենք»:
Հովտամեջում գրեթե բոլորը ջերմոցներ ունեն․ ամբողջ տարին գյուղում բանջերեղեն ու ծաղիկներ են մշակում: Այդ հողամասում էլ պատրաստի ջերմոց կա, բայց դեռ ծածկված չէ: Որոշել են խնդիրները հերթով լուծելով առաջ գնալ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ