Պոմպիդու-Մեց կենտրոնից գողացել են իտալացի նկարչի կպչուն ժապավենով պատին ամրացված բանան կոմպոզիցիան. Times
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի՝ 2019 թվականին ստեղծած կոմպոզիցիան՝ «Կոմեդիանտ»-ը, կպչուն ժապավենով պատին ամրացված բանան է։ Կոնցեպտուալ արվեստի գործը գնահատվում է 6,2 միլիոն դոլար, գրում է թե Times-ը։
Պարբերականը հաղորդում է, որ շաբաթ առավոտյան անվտանգության աշխատակիցը նկատել է, որ պատին կպցրած բանանն անհետացել է։ Պոմպիդու-Մեց կենտրոնը տեղեկացրել է ոստիկանությանը, հարուցվել է քրեական գործ։ Թանգարանն արդեն վերականգնել է արվեստի գործը՝ այն փոխարինելով մեկ այլ բանանով։
«Շուտ փչացող իրը» պարբերաբար փոխարինվում է նորով, երբ այն սկսում է փչանալ կամ երբ այցելուներից մեկը որոշում է այն ուտել՝ գրել է Times-ը և հիշեցրել, որ 2024 թվականին Tron բլոկչեյն նախագծի հիմնադիր Ջասթին Սանը կերել է Նյու Յորքի Sotheby's աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը։
Արվեստաբանները տարակարծիք են այս նախագծի գնահատականներում։ Շատերն այն նույնիսկ սադրանք են անվանում: Ինքը՝ Կատելանը, իր գործը բնորոշել է «մտորում այն մասին, թե ինչ ենք մենք գնահատում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից