Թումանյանի այգում մեկնարկել է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը, որը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ, հիմնադրվել է 2023 թվականին և այս տարիների ընթացքում միջազգային ճանաչում ու հանրային հնչեղություն է ստացել՝ դառնալով մայրաքաղաքի ամենասպասված ու գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը:
Փառատոնի շնորհիվ Երևանը վերածվել է միջազգային բալետային արվեստի կարևոր հարթակի, որը համախմբում է աշխարհահռչակ թատրոնների, բալետմայստերների, արտիստների ու ստեղծագործական խմբերի։
Փառատոնին մասանկցել են Մոսկվայի «Մեծ», Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան», Բորիս Էյֆմանի ակադեմիական բալետային հռչակավոր թատրոնները, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլիի անվան օպերայի և բալետի պետական թատրոնը, նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Փառատոնն անցկացվում է բացօթյա և հազարավոր մարդկանց հնարավորություն տալիս անվճար վայելելու բալետային բարձրարվեստ ներկայացումներ:
Այս տարի ևս փառատոնը կներկայանա բացառիկ ծրագրով: Հունիսի 2-ին և 3-ին Թումանյանի անվան զբոսայգում տեղի կունենա «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը՝ անվանի բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։ Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի վերջին տասնամյակների հայկական բալետային ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի առաջնախաղը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից