Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ով տարածվող ֆիշինգային հաղորդագրությունների մասին
Կիբեռոստիկանությունից զգուշացնում են՝ չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին։
«Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։
Հիշե՛ք՝ ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.am կայքը։ Այս հասցեն որևէ կերպ կրկնօրինակող այլ կայքերը (օրինակ՝ roadpolice. icu ) կեղծ են և որևէ առնչություն չունեն ՀՀ ՆԳՆ-ի հետ։
Նման հաղորդագրություն ստանալու դեպքում՝
-չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները,
-ստուգեք տեղեկատվությունը միայն պաշտոնական աղբյուրներից,
-մի՛ տրամադրեք որևէ անձնական կամ բանկային տվյալ,
-անմիջապես արգելափակեք ուղարկող հեռախոսահամարը և նշեք այն որպես Spam/Junk»,-նշում են Կիբեռոստիկանությունից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից