Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊ ընկերությանը 2026 թվականի հունիսի 1-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Սանովասկ (ացետիլսալիցիլաթթու), 75 մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3x10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ Իրբիտսկի Քիմիադեղագործական գործարան ԲԲԸ) դեղի 90624 սերիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:
Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մայիսի 29-ին ստացված թիվ 01/2822-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ նմուշների լաբորատորային հետազոտությունների ժամանակ հայտանաբերվել է սպեցիֆիկացիայի սահմաններին անհամապատասխանություն՝ «հարակից խառնուրդ» կետով, ուստի վերոնշյալ դեղի 90624 սերիան ենթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։
«Հարգելի՛ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից»,- ասված է հաղորդագրությունում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից