Հայ գործարարին արտաքսել են Ռուսաստանից «ստվերային» բիզնես կազմակերպելու փորձերի համար
Հայ գործարարին արտաքսել են Ռուսաստանից՝ Դոնի Ռոստովում «ստվերային» բիզնես կազմակերպելու փորձերի համար, հայտնում է rusarminfo.ru-ն:
Տղամարդը 2016 թվականին փորձել է պայմանավորվել ռուս սահմանապահի հետ գումարի դիմաց ծխախոտի խոշոր խմբաքանակների վրա «աչք փակելու» վերաբերյալ, բայց ձերբակալվել է և «կաշառք տալու» հոդվածով դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի շրջանային սահմանապահ վարչությունը, պատժի ժամկետի լրանալուն պես հայ գործարարին արտաքսել են Ռուսաստանից՝ 8 տարով արգելելով նրա մուտքը երկիր:

















































