Հունգարիայում մտադիր են փոխել Սահմանադրությունը՝ նախագահին պաշտոնանկ անելու համար
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ կառավարությունը կփոխի երկրի սահմանադրությունը՝ պաշտոնանկ անելու համար նախագահ Տամաշ Շույոկին, ոչւ հրաժարվել է կամավոր հրաժարական տալ։
Մադյարը բազմիցս մեղադրել է Շույոկին նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի շահերին ծառայելու մեջ և նրանից պահանջել է լքել պաշտոնը։ Նա նախագահի համար վերջնաժամկետ էր սահմանել մինչև մայիսի 31-ը։ Երկուշաբթի օրը, հանդիպելով վարչապետի հետ, Շույոկը կրկին հայտարարել է, որ կամավոր ոչ մի տեղ չի գնա մինչև իր հնգամյա ժամկետի ավարտը։
Հունգարիան խորհրդարանական հանրապետություն է. սահմանադրական մեծամասնությունը՝ 199 պատգամավորից 133-ը, կարող է իր հայեցողությամբ վերաձևակերպել սահմանադրությունը և նախկինում բազմիցս օգտվել է այդ իրավունքից։ Ապրիլյան ընտրություններում Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը ստացել է 141 մանդատ։
Նախագահի լիազորությունները հիմնականում արարողակարգային են, սակայն նա իրավունք ունի օրինագծերը վերադարձնել խորհրդարան՝ կրկնակի քննարկման, կամ դրանք ուղարկել Սահմանադրական դատարան, որի անդամները նույնպես նշանակվել են Օրբանի կառավարման տարիներին։
Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը, որն այժմ անցել է ընդդիմության շարքերը, նախագահին ներկայացված Մադյարի պահանջներն անվանել է «ապօրինի վերջնագիր»։ Մադյարն իր հերթին հայտարարել է, որ Շույոկը «արժանի չէ ներկայացնելու հունգարական ազգի միասնությունը»։ «Տամաշ Շույոկը երբեք հանդես չի եկել հանուն խոցելիների, նրանց, ում վրա հարձակվում են, և չի պաշտպանել իրավունքի գերակայությունը»,— X-ում գրել է վարչապետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից