Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից մի շարք մրգերի ներմուծումը
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք մրգերի ներմուծման նկատմամբ։
Գերատեսչության հաղորդմամբ՝ սահմանափակումները վերաբերում են կեռասին, բալին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին և խաղողին։ Բացի ներմուծումից, արգելվելու է նաև նշված արտադրանքի տարանցումը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։
Россельхознадзор-ում նշել են, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել հայկական մրգերի մատակարարումների ընթացքում արձանագրվող խախտումները։ Ըստ գերատեսչության՝ հայկական կողմին բազմիցս տեղեկացվել է կարանտինային արտադրանքի մատակարարումների ժամանակ հայտնաբերված խախտումների մասին, որոնք կապված են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ։
Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ իրավիճակը կարող է պայմանավորված լինել Հայաստանում գյուղատնտեսության նախարարության լուծարմամբ և դրա լիազորությունների փոխանցմամբ Էկոնոմիկայի նախարարությանը։ Գերատեսչության գնահատմամբ՝ Հայաստանից ներկրվող արտադրանքը վերջին շրջանում չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, ինչը կարող է վկայել ոլորտի կառավարման կառուցվածքային խնդիրների մասին։
Россельхознадзор-ի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգության համար, ինչպես նաև կարող է բացասաբար ազդել Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացման վրա։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից և հայկական արտադրության թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից