Պուտինը հյուրընկալում է հինգերորդ տնտեսական խորհրդաժողովը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կհյուրընկալի պատերազմական շրջանի իր հինգերորդ տնտեսական խորհրդաժողովը, գրում է Reuters-ը և հավելում, որ նրա կառավարությունը պայքարում է աճի ռազմավարություն մշակելու համար։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ռուսաստանի՝ հումքից կախվածություն ունեցող 3 տրիլիոն դոլարանոց տնտեսությունն անցյալ տարի կտրուկ դանդաղել է՝ հասնելով մոտ 1% աճի՝ 2024 թվականի 4,9%-ի համեմատ, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 0,2%-ով։ Պաշտոնյաները դրա համար մեղադրում են բարձր տոկոսադրույքները, արևմտյան պատժամիջոցները և ուժեղ ռուբլին։ Այժմ այս տարվա համար կանխատեսվում է ընդամենը 0,4% համեստ աճ։
Պուտինը պաշտոնյաներին հանձնարարել է աճի վերականգնման ուղիներ գտնել։ Բիզնեսի ներկայացուցիչներն ասում են, որ դրան հասնելու լավագույն միջոցը Ուկրաինայում պատերազմի ավարտն է։
«Ռուսական ֆոնդային բորսայում ակտիվությունն ու ոգևորությունը, որոնք հաջորդում են Ուկրաինայի հարցով ԱՄՆ միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցություններից ստացվող յուրաքանչյուր դրական լուրի, հուշում են, թե որն է նրանց իրական պատասխանը», - Reuters-ին հայտնել է խոշոր ընկերություններից մեկի ղեկավարը, ով ցանկացել է անանուն մնալ։
Կրեմլը հայտարարել է, որ խաղաղության բանակցությունները, որոնք մեծ շուքով սկսվել էին անցյալ տարվա փետրվարին, այժմ առկախված են, քանի որ Միացյալ Նահանգները զբաղված է Մերձավոր Արևելքի պատերազմով։ Ռուսաստանի տնտեսությունում միլիարդավոր դոլարների հնարավոր ամերիկյան ներդրումները, ինչպես նաև բանակցություններում քննարկվող արևմտյան պատժամիջոցների որոշակի մեղմացումը նույնպես սառեցված են՝ հոռետեսություն սերմանելով գործարար շրջանակներում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից