Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունն առաջ տանելու նպատակով, հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի։
«ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին 48 ժամվա ընթացքում զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ՝ փորձելով առաջ տանել հրադադարի նոր նախաձեռնությունը», - գրել է Ռավիդը X սոցցանցում։ Լրագրողի զրուցակիցը նշել է, որ նոր նախաձեռնությունը առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։
Բանակցություններն առաջ մղելու համար Վաշինգտոնը որպես առաջին քայլ առաջարկել է, որ «Հեզբոլլահ» շարժումը դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Միևնույն ժամանակ Իսրայելը պետք է ձեռնպահ մնա Բեյրութում լարվածության սրումից։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, սա «տարածություն կստեղծի աստիճանական ապաէսկալացման և ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցման համար»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից